Իրանում նախօրեին մահապատժի են ենթարկել 11 մարդու: Նրանցից երկուսին կախաղան են բարձրացրել Սարի քաղաքի բանտում, 4-ին` Յասուջ քաղաքում, 4-ին` Շիրազում, եւս մեկին` Ղազվինում, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը:

Նրանց կախաղան են հանել թմրանյութերի վաճառքի եւ օգտագործման, ավազակային հարձակման, առեւանգումների, բռնաբարությունների եւ սպանությունների մեղադրանքներով: