«Մեծ ութնյակի» երկրները համաձայն են Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի պաշտոնում Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի թեկնածությանը:

«Կարծում եմ` «ութնյակի» երկրները համաձայն են Լագարդի թեկնածության հետ` միաժամանակ չարհամարհելով մյուս թեկնածուներին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` G8-ի գագաթաժողովից հետո կայացած ասուլիսում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Լագարդը մայիսի 25-ին պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՀ տնօրենի պաշտոնում:

ԱՄՀ տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել, եբ Նյու Յորքում հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեղադրանքով ձերբակալվել էր Դոմինիկ Սթրոս-Կանը: