Վրացի զինծառայող, կրտսեր սերժանտ Լավրոսի Իվանիաձեն Վրաստանի զինված ուժերի 8-րդ զինծառայողն է, ով մահացել է Աֆղանստանում խաղաղարար գործողոթւյունների ընթացքում:

Վրացի սերժանտը պայթել է ականի վրա պարեկության ժամանակ:

Իվանիաձեն ծառայում էր Գիլմենդ նահանգի 33-րդ գումարտակում: Նա ծառայում էր Վրաստանի զինված ուժերում 2005-ից: Զինվորի դին տեղափոխվել է Վրաստան:

Վրացական զինվորականները Աֆղանստանում են 2009-ից: Այդ երկրում ծառայություն է տանում 90-ից ավելի զինվոր: 175 զինվոր  տեղակայված են Քաբուլում, եւ մի գումարտակ` 749 մարդ, Գիլմենդում: