Ադրբեջանի իշխանությունները ըստ ամենայնի, հետայսու էլ մտադիր են արգելել ԵԽԽՎ` քաղբանտարկյալների հարցերով համազեկուցող Քրիշտոֆ Շտրասերի մուտքն Ադրբեջան, գրում է «Contact.az»-ը:

Այսպես, իրավապահների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ալեքսքերովը Շտրասերի այցն անպետք է ամարում: Պատասխանելով Turan-ի հարցին հնրավոր այցի մասին, Ալեսքերովն ասել է, թե նրա այցի «մեջ իմաստ չկա»:

Ալեսքերովն ասել է, թե Եվրոպայի խորհուրդն ու այլ կազմակերպություններ չունեն  ունիվերսալ չափորոշիչներ քաղբանտարկյալ եզրույթի համար: «Եթե չկան ընդհանուր չափորոշիչներ, ինչ չափորոշիչներ նա պիտի եզրակացություններ անի»,- ասել է Ալեսքերովը: