Հայտնի են դարձել մայիսի 26-ին Մոսկվայի արեւմուտքում դպրոցականների զանգվածային ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունները։
««02» զանգահարած քաղաքացիները հայտնել են, որ թիվ 1003 դպրոցի մոտ ծեծկռտուք է սկսվել եւ կրակոցներ են լսվում։ Դեպքի վայր հասած ոստիկանները պարզել են, որ 7 մարդ հարաբերություններ պարզելիս սկսել են կրակել»,- հայտնում է «Ինտերֆաքսը»։
Կրակոցների արդյունքում երկու մարդ՝ 11-րդ դասարանի մի աշակերտ եւ բժշկական քոլեջի 1-ին կուրսում սովորող մի ուսանող գանգուղեղային փակ վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 9-րդ դասարանցի մի աշակերտ հոսպիտալացվել է ոտքին ստացած հրազենային վնասվածքի պատճառով։
Life News-ին հայտնի են դարձել տուժածների ազգանունները. Նրանք են՝ բժշկական քոլեջի 1-ին կուրսում սովորող 18-ամյա Զախարյանը եւ 11-րդ դասարանի աշակերտ Սադոյանը, ինչպես նաեւ 16-ամյա, 9-րդ դասարանցի աշակերտ Կարախարյանը։
Հարուցվել է քրեական գործ։




























