Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը մայիսի 24-ին  հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գիորգի Ուգուլավայի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ ձեւավորված գործնական հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ հետագայում եւս Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարանների միջեւ համագործակցությունը կզարգանա այդ կառուցողական հունով:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջեւանքի պանթեոնի բնականոն գործունեության հետ կապված հարցեր: