Օնլայն-աուկցիոն EBay-ը եւ նրան պատկանող PayPal Inc էլեոկտրոնային վճարումների համակարգը հինգշաբթի հայց են ներկայացրել ինտերնետ-գիգանտ Google Inc-ի եւ իրենց նախկին երկու աշխատակիցների դեմ՝ նրանց մեղադրելով առեւտրային գաղտնի տեղեկատվություն բացահայտելու մեջ։
Երկու աշխատակիցները Օսամա Բեդյեն եւ Ստեֆանի Թայլինիուսն են, որոնցից առաջինը PayPal-ից հեռացել է այս տարվա հունվարին եւ փորձ է արել իր հետեւից տանել այլ աշխատակիցների եւս։
Թայլինիուսը մեղադրվում է նրան աջակցելու եւ այս կերպ պայմանագրային համաձայնագիրը խախտելու մեջ։




























