Ակնհայտ է, որ թիվ մեկ խնդիրը, որը մենք պետք է լուծենք, մեր արդյունավետության բարձրացումն է, բայց ես վստահ եմ, որ քննարկումների արդյունքում մենք կկարողանանք ընդունելի լուծում գտնել: Այս մասին նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այնուամենայնիվ, ինչպես նշեց փոխվարչապետը, Հայաստանի վրա ազդում են կորոնավիրուսի հետեւանքները, որոնց ավելացել է նաեւ պատերազմը:
«Մենք պետք է գտնենք նաեւ այս հարցերի պատասխանները»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի գտնել անհրաժեշտ կայունության հասնելու ուղին եւ ապահովել այն, ինչպես նաեւ` ֆինանսական հավասարակշռության հասնել, որը թույլ կտա շարունակել կայունության եւ ներդրումների հոսքի ապահովումը:











