Ես համաձայն չեմ կատեգորիկ պնդմանը, որ Հայաստանում հարկերը չեն վճարվում. Իհարկե շրջանառությունները որոշակի առումով կնվազեն, իհարկե, հարկային մուտքերը կանխատեսվածից որոշակի չափով ցածր մակարդակ կունենան, իհարկե, պակասուրդը ավել կլինի, բայց կարծում եմ՝ կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա անդրադարձավ նաեւ պարգեւավճարների թեմային՝ նշելով, որ 2021 թվականի բյուջեի նախագով պարգեւավճարների թվի ավելացում տեղի չի ունեցել. «Նախագծում, եթե չեմ սխալվում, նույն չափով պահպանվել է, բայց թե քննարկումների արդյունքում վերջնական ինչ տեսք կստանա, հիմա դրա մասին վաղ է խոսելը»,-ասաց Մհեր Գրիգորյանը:











