Երկուշաբթի առավոտյան ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը թույլ աճում է, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է Prime-ը:
Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, բիթքոինը թանկանում է 0.36 տոկոսով` կազմելով 13 737 դոլար: Binance բորսայում բիթքոինի գինն աճում է 0.29 տոկոսով` հասնելով 13.753 ԱՄՆ դոլարի:
Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր շուկայի 63.1 տոկոսը:
Բիթքոինի արժեքը հոկտեմբերի 31-ին 2018-ի հունվարից ի վեր առաջին անգամ հասել էր 14 հազար դոլլարի մակարդակին, ինչից հետո սկսել է թույլ ընկնել:





























