ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը մարտի դաշտից երկու օտարերկրյա ահաբեկիչ են գերեվարել:
«Թուրքիան եւ Ադրբեջանը այլեւս չենք կարող թաքնվել ստերի հետեւում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,-գրել է դիվանագետն ու գրառմանը կից Արցախի անկախության ճանաչման հեշթեգ օգտագործել՝ #Recognize to protect
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է երկու սիրիացի վարձկանը:
Նրանցից մեկը՝ 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին, նախնական հարցաքննության ժամանակ պատմել է, որ
«քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու եւս 100 դոլար «պարգեւավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:
#NagornoKarabakh defense forces captured two foreign #terrorist fighters from the battlefield. #Turkey and #Azerbaijan can no longer hide behind the lies. They are state sponsors of terrorism #Recognize to protect# #. https://t.co/zcaS3IHTCp
— Varuzhan Nersesyan (@VaruzhanN) November 1, 2020





























