Ուկրաինան հուսով է, որ Վրաստանում առկա իրավիճակը խաղաղ լուծում կստանա: Այս մասին Եվրոխորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Հուսով ենք, որ այդ երկրի ղեկավարությունը ձեռնպահ կմնա իրավիճակը էլ ավելի վատթարացնելուց եւ բոլոր քաղաքական ուժերը կգան խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը»,-հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:




























