Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը:

ՔԳՎ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 27-ին, ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 197 դատապարտյալ:

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - 27

«Էրեբունի» - 16

«Վարդաշեն» - 25

«Դատապարտյալների հիվանդանոց» - 14

«Երևան Կենտրոն» - 0

«Արթիկ» - 33

«Վանաձոր» - 8

«Սևան» - 21

«Հրազդան» - 0

«Աբովյան» - 1

«Գորիս» -11

«Կոշ» - 41

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների քանակի վերաբերյալ: