Նոյեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ պատգամավորները երկու օրենսդրական նախաձեռնություն հաստատեցին. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը (կողմ` 68, միաձայն) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը (կողմ` 69, միաձայն):





























