Մենք առաջարկում ենք եւս մեկով ավելացնել Երեւանի փոխքաղաքապետների թիվը: Նա ռազմական դրության ժամանակ կգլխավորի Երեւան քաղաքի աշխարհազորի բրիգադը: Այս մասին նոյեմբերի 2-ին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Այսպիսով, Երեւանի քաղաքապետը կունենա ոչ թե 3, այլ 4 տեղակալ:

«Այս տեղակալը կլինի մայրաքաղաքի աշխարհազորի բրիգադի պայմանական հրամանատարը»,- պարզաբանեց Տերտերյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ այս պաշտոնը կգործի մշտական հիմունքներով:

Հիշեցնենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քվեարկության ժամանակ միաձայն ընդունվել է 69 խորհրդարանականների կողմից: