Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստուգում է Ադրբեջանին ֆոսֆորային զենքի մատակարարումների մասին տվյալները:

Այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ի երեկոյան կայացած ճեպազրույցում արտադրողի եւ մատակարարի վերաբերյալ հարցին պխատասխանեց, որ ինքը դեռ չի կարող տվյալներ տրամադրել:

Նախօրեին ադրբեջանական զինված ուժերը ֆոսֆորային (բոցավառվող) զենք են օգտագործել, ինչը կարող է էկոլոգիական աղետի պատճառ դառնալ: Արդեն տեղեկություններ կան, որ այրվել է շուրջ 150 հա անտառ: Ավելի քան 50 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը: