Չնայած անգրագիտության դեմ 32-ամյա պայքարին` Իրանում դեռեւս 2,6 մլն մարդ  գրել-կարդալ չգիտի, ասել է  Իրանի լուսավորության շարժման նախագահ Ալի Բաղիրզադեն, հաղորդում է իրանական MEHR գործակալությունը:

Բաղիրզադեի խոսքով` բնակչության 85 տոկոսը տոկոսը կրթություն ունի, եւ ողջ ջանքերն ուղղված են նրան, որ մնացած  15 տոկոսը եւս գրել-կարդալ իմանա:

Նրա խոսքով` անգրագիտությունը հիմնականում 10-49 տարեկան բնակչության շրջանում է:  «Զարգացման հնգամյա ծրագրի շրջանակում անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն անգրագիտության վերացման ուղղությամբ», - ասել է Բաղիրզադեն:

Ավելի վաղ շարժման փոխնախագահ Ալի Իբրահիմիանն ասել էր, թե երկրում կա 14,2 մլն անգրագետ մարդ, որոնց մեծ մասը կանայք են:

Իրանի լուսավորության շարժումը հիմնադրվել է 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո` Իրանի նախկին գերագույն հոգեւոր առաջնորդ իմամ Խոմեյնիի հրամանով: