«ՀԺ»-ի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին խիստ լարվել են դատական համակարգի ղեկավարության եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Դատավորները փորձում են հասնել Հովսեփյանի պաշտոնանկությանը: «Միայն ընթացիկ շաբաթում, որպես Հովսեփյանի դեմ բողոքի «ակցիա», դատավորները 2 մեղադրական եզրակացություն են «մերժել»:

Մի դեպքում Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն է արդարացման դատավճիռ կայացրել, իսկ վերաքննիչ քրեական դատարանն էլ մեկ այլ գործով մեղադրական դատավճիռը բեկանել եւ ուղարկել է նոր քննության: Մեր տեղեկություններով, դատավորների կողմից Հովսեփյանի դեմ սկսված արշավի թիկունքում կանգնած է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը, որը սակայն, աշխատում է մնալ աննկատ, ձեւացնելով, թե ինքը ոչ մի առնչություն չունի այդ ամենի հետ, պարզապես Հովսեփյանն այլեւս ի վիճակի չէ վերահսկել դատավորներին»,-գրում է թերթը: