Ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը երեքշաբթի, ԱՄՆ նախագահական ընտրություններից լուրերի սպասումով, ընկնում է 2 տոկոսի սահմաններում եւ վաճառվում 13.4 հազար դոլարով, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա` բիթքոինն էժանացել է 1.57 տոկոսով` կազմելով 13 466 դոլար: Binance բորսայում բիթքոինն էժանացել է 2.06 տոկոսվ եւ կազմել 13442 դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի մոտ 64 տոկոսը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Մրցակիցներ են հանրապետականների թեկնածու եւ Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը: Ընդ որում, հաղթողին որոշելը կարող է հետաձգվել, ինչը մտահոգիչ գործոն է շուկաների համար:





























