Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ պատերազմական օրերին Արցախը լքած բարձր ու ցածր օղակների պետական պաշտոնյաները կպատժվեն։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»,-գրել է նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր տարածվել էր զինվորականի կնոջ՝ Զարինե Սառաջյանի բաց նամակը, որում նա խնդրել էր պատժել հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելուց ակնհայտորեն խուսափող ու ՀՀ-ում գտնվող պետական պաշտոնյաներին։

Սիրելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 3 ноября 2020 г.