Իրանի ամենամեծ լիճը` Ուրմիան շատ արագ վերածվում է աղի: Դրա առաջացման պատճառ են հանդիսանում են մի շարք բացասական գործոններ` երկարատեւ երաշտը, չմտածված ոռոգումը եւ լիճ գնացող գետերի վրա ամբարտակների կառուցումը, այս մասին հաղորդել է «MIGnews.com»-ը:
Լիճը համարվում է ամենամեծը ոչ միայն Իրանում, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում:
Եթե նախկինում դրա տարածքն ընդգրկել է 5.400 քառակուսի կիլոմետր, ապա այժմ լճի տարածքը կրճատվել է 60 տոկոսով եւ փորձագետները մտավախություն ունեն, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում այն կարող է ամբողջությամբ անհետանալ:




























