Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կինը` Սոֆիա Քադաֆին հեռախոսով հարցազրույց է տվել ամերիկյան CNN ընկերությանը:

Նա դատապարտել է ՆԱՏՕ-ի օդային արշավանքները, որի հետեւանքով մահացել է իր որդին` Սաիֆա ալ Արաբ:

Սոֆիա Քադաֆին ասել է, որ ցանկացել է գտնվել որդու մոտ` նրա մահվան ժամանակ: Նա ասել է, որ որդին երբեք բաց չի թողել գիշերային աղոթքները եւ հարվածը ստացել է հենց այդ պահին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ՆԱՏՕ-ի օդային հարվածների արդյունքում մահացել է Մուամար Քադաֆիի կրտսեր որդին` Սաիֆա ալ Արաբը եւ երեք թոռները: Ինքը` Քադաֆին ողջ է մնացել: