Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին վիրավորանք հասցնելու փաստով դատավճիռ է կայացվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Մարջանիշվիլիի անվան թատրոն այցելելու ժամանակ Սահակաշվիլիի ուղղությամբ շոկոլադ էին նետել, ինչպես նաեւ վիրավորական արտահայտություններ էին հնչել նրա հասցեին:

Մեղադրյալի աթոռին հայտնվել էր երեք մարդ:  Դեպքի վայրում ձերբակալվել էին Վախթանգ Մաիսուրաձեն, Գրիգորի Լապիաշվիլին եւ Դավիդ Պացացիան:  Առաջին երկուսը մեղավոր էին ճանաչվել ոստիկանության պահանջները չկատարելու եւ մանր խուլիգանության համար ու դատապարտվել էին  90-օրյա վարչական կալանքի  եւ  400 լարի (մոտ 300 դոլար) տուգանքի: Այդպես էլ հայտնի չէր դարձել, թե նրանցից ով է նետել շոկոլադը: Իսկ Դավիդ Պացացիան արդարացվել է: