Մալթայում այսօր ամուսնալուծությունների օրինականացման հանարաքվե է անցկացվում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Եթե արդյունքը դրական լինի, ապա Մալթայում կկիրառվի ամուսնալուծությունների իռլանդական մոդելը, որը ենթադրում է, որ մինչ ամուսնության չեղյալ համարումը ամուսինները պետք է չորս տարի առանձին ապրեն:
Մալթան Եվրոպայի միակ աշխարհիկ պետությունն է, որտեղ ամուսնալուծություն հնարավոր չէ, սակայն արտասահմանում կայացած ամուսնալուծությունները ճանաչվում են:




























