Մալավին մտադիր է դեսպանատուն բացել Երուսաղեմում, հայտնում է Reuters-ը:
Իսրայել կատարած այցի ժամանակ Մալավիի արտաքին գործերի նախարար Էյզենհաուեր Մկական որոշումն անվանել է «համարձակ ու նշանակալի քայլ»:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին ասել է, որ անհամբեր սպասում է դեսպանատան շուտափույթ բացմանը եւ համոզմունք է հայտնել, որ աֆրիկյան մյուս առաջնորդները կհետեւեն այս օրինակին:
Սպասվում է, որ դեսպանատունը կբացվի մինչեւ 2021 թվականի ամառ:
Աֆրիկայի մի քանի երկրներ նախկինում դեսպանատներ էին բացել Երուսաղեմում, բայց փակեցին դրանք 1973 թվականին Մերձավոր Արեւելքի պատերազմից հետո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի վերջին Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Մեկ տարի անց նա այնտեղ տեղափոխեց ԱՄՆ դեսպանատունը: Դրանից անմիջապես հետո Գվատեմալան իր դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ, իսկ Հոնդուրասը հայտարարեց, որ մտադիր է նույնը անել մինչեւ 2020 թվականի ավարտը: Բրազիլիան եւ Դոմինիկյան Հանրապետությունը նույնպես դիտարկում են նման հնարավորությունը:





























