Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մայիսի 16-20-ին իրականացրել է «Ծրագրերի կառավարում» դասընթացը, որին մասնակցել են տարբեր բուհերի եւ հասարակական կազմակերպությունների շուրջ 25 երիտասարդներ, որոնք մշտապես զբաղվում են տարաոլորտ ծրագրերի կազմակերպմամբ եւ իրականացմամբ։
Ծրագրի ընթացքում երիտասարդներին մատուցվել են անհրաժեշտ հմտություններ սոցիալական ծրագրերի ճիշտ մշակման, ներկայացման, ճիշտ թիրախավորման եւ իրականացման համար:
Այսօրվա երիտասարդության շրջանում հաճախ թիմային աշխատանքը ոչ միշտ է ստացվում`համապատասխան հմտությունների եւ փորձի բացակայության պատճառով: Դասավանդման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է, թե ինչպես կազմել թիմ եւ հմուտ կերպով ղեկավարել այն:
Հնգօրյա լեկցիոն եւ դիսկուսիոն բնույթի դասընթացները վարել է Հայկական ծրագրերի ղեկավարման ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Ալբերտ Պողոսյանը:




























