ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգի դաշնային մարմինները ձերբակալել են երեք ռուսաստանցիների, որոնցից երկուսը հայեր են։ Ձերբակալվածները կասկածվում են բժշկական ապահովագրության հետ կապված մեքենայության մեջ, հայտնում է տեղի WSAZ NewsChannel 3 հեռուստաալիքը։

Հանցավոր խումբը, որի մեջ ընդգրկված են Իգոր Շեւչուկը եւ հայազգի Արսեն Բեջանյանն ու Սարգիս Թադեւոսյանը, գործունեություն ծավալելով նահանգի արևմտյան Չառլստոն քաղաքում, պատրաստվում էր մի քանի միլիոն դոլար շորթել բժշկական ապահովագրավճարներ ստանալու համար նախատեսված կեղծ հայցերի միջոցով։ Այս նպատակով չարագործները Չարլստոնում գրասենյակ էին վարձակալել՝ ստեղծելով մի քանի կեղծ ընկերություններ, որոնց հաշվեհամարների վրա այդ կեղծ հայցերով փոխանցվել է մոտ 4 մլն դոլար։

Դատաքննության ընթացքում կասկածյալները կգտնվեն ճաղերի հետեւում։