Ռուսաստանից Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկելու աշխատանքները շարունակվում են, հայտնում են ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունից:

Մոսկվայից Երեւան մարդասիրական օգնության նոր խմբաքանակն ուղարկվել է նախօրեին: 50 տոննա կշռող մարդասիրական բեռները ներառում են դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության տարբեր իրեր:

Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի ջանքերով։

Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է առաքվել հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն:

||| Продолжается отправка гумпомощи для жителей Арцаха. Շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության...

Опубликовано Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Среда, 4 ноября 2020 г.