Մոսկվայում, ըստ նախնական տվյալների, ձերբակալել են միասեռականների շքերթի մի քանի տասնյակ կողմնակիցների եւ հակառակորդների, այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:
Սեռական փոքրամասնության ներկայացուցիչները մայիսի 28-ին փորձել են անցկացնել երկու չթույլատրված ակցիա մայրաքաղաքի Ալեքսանդրովյան այգում` կառավարության շենքի հարեւանությամբ: Նրանք հանդիպել են ռադիկալ հայացքներ ունեցող մի խումբ երիտասարդների, սկսվել է կռիվ, միջադեպին միջամտել են ոստիկանները:
Սեռական փոքրամասնության ներկայացուցիչները ծանուցել էին իշխանություններին` ակցիա անցկացնելու իրենց մտադրության մասին, բայց նրանց մերժել էին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2010թ Մոսկվայում վերջին տարիներին միասեռականների շքերթի արգելելը համարել է հակաօրինական:




























