Եգիպտոսի դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների տուգանել է 540 մլն եգիպտոկան ֆունտով (90,64 մլն դոլար): Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն` վկայակոչելով Reuters-ը, Մուբարաքին եւ  նրա շրջապատի անդամներին պարտավորեցրել են տուգանք վճարել Եգիպտոսում հունվարին տեղի ունեցած հուզումների ժամանակ ինտերնետն անջատելու համար:

Կոնկրետ Մուբարաքին տուգանել են 200 մլն ֆունտով:

Հիշեցնենք, որ Մուբարաքին մեղադրում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ: Մասնավորապես, նա մեղադրվում է հուզումների ժամանակ ցուցարարների սպանության մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում: Մուբարաքն այս պահին գտնվում է Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոցում: