Հայերին իրենց բնօրրանից զրկելուց եւ ցեղասպանելուց հետո Թուրքիայում կրկին շարունակվում է ռասիստական «Թուրքիան թուրքերի համար» գաղափարախոսությունը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Իզմիրից պատգամավորի անկախ թեկնածու առաջադրված ազգայնական Թունջեր Սյումերի նախընտրական կարգախոսը քննարկումների առիթ է դարձել։
«Թուրքիան թուրքերին», «Իզմիրը իզմիրցիներին» կարգախոսները ստիպել են Մարդու իրավունքների միության Իզմիրի մասնաճյուղին պատգամավորի թեկնածուի դեմ դատական հայց ներկայացնելու համար նախապատրաստություն տեսնել։




























