Թուրք փորձագետ Մեթե Յարարը Թուրքիայում կազմեկրպված մի կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Արցախի հետ կապված զարգացումներին։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Մեթե Յարարն իր խոսքում նշել է, թե Ադրբեջանը վերջին տարիներին լրջորեն զբաղվել է ռազմական տեխնիկայի համալրմամբ եւ զինված ուժերի անձնակազմերի զինվորական վերապատրաստմամբ։

Թուրք փորձագետի խոսքով՝  եթե Ղարաբաղում հակամարտությունը շարունակվի, Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ մտնեն, ինչը Ռուսաստանին վատ դրության մեջ կդնի։