Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը, որն իր ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել:
«Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:
Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է։ Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո: Նշենք, որ...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Четверг, 5 ноября 2020 г.





























