Վրաստանի իրավապահ կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կիրակի` մայիսի 29-ին, կանցկացնեն բողոցի ակցիա` մայիսի 26-ին «Ժողովրդական ժողովի» ցույցը բռնի ուժով ցրելու կապակցությամբ:
«Բողոքի ակցիաները կշարունակվեն մինչեւ վերջնական հաղթանակ… Վաղը ժամը 3-ին մենք կրկին կհավաքվենք Ռուստավելու արձանի մոտ»,- հայտարարել է լրագրող Դավիդ Թարխան-Մոուրավին:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ի գիշերը հատուկ նշանակության զորքերը բռնի ուժի կիրառմամբ ցրել են «Ժողովրդական ժողով»-ի ցույցը, որը գլխավորում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով զոհվել է երկու մարդ:




























