Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը
«Քաղաքային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան և վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»,-ասված է հայտարարությունում:
Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում...
Опубликовано Embajada de Armenia en España-Իսպանիայում Հայաստանի դեսպանություն Пятница, 6 ноября 2020 г.





























