Եգիպտոսի հատուկ ծառայությունները լրտեսության կասկածանքով ձերբակալել են Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ներկայացուցչի, հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը:
Նշենք, որ Թեհրանն ու Կահիրեն դիվանագիտական հարաբերությունները խզել էին Իրանում հեղափոխությունից եւ Եգիպտոսի կողմից Իսրայելի ճանաչումից հետո: Չնայած դրան` եւ Իրանը, եւ Եգիպտոսը պահպանել էին դիվանագիտական առաքելությունները միմյանց մայրաքաղաքներում:
Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո, Եգիպտոսի նոր իշխանությունները Իրանին հետ ողջ ծավալով դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամություն էին հայտնել:




























