Իսլամիստ գրոհայինները զավթել են եմենական Զանջիբար քաղաքը: Ենթադրվում է, որ զավթիչները  կապված են «Ալ Քաիդան Արաբական թերակղզում» կազմակերպության հետ:

Հաղորդվում  է, որ գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր պետական շենքերը, բացի 25-րդ մոտհետեւակային բրիգադի գրասենյակից, որը պաշարել են: Տեղական բանտից ազատ են արձակվել տասնյակ դատապարտյալներ, գրում է Lenta.ru-ն:

Դեռ մայիսի 25 –ին  քաղաքի վրա հարձակման ժամանակ սպանվել էր հինգ զինվոր եւ մեկ խաղաղ բնակիչ: Զանջիբարի բնակիչները հայտնել էին, որ հայտնաբերել են եւս  10 զինվորների մարմիններ: Քաղաքի գրավմանը մասնակցել են երեք հարյուր գրոհայիններ: