Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեը մտադիր է մեկնել Աբխազիա` վերջին հրաժեշտը տալու Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին, ով վախճանվել է մայիսի 29-ին:

«Այո, Մեդվեդեւը նախատեսում է հրաժեշտ տալ անձամբ», –«ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ հենց Բաղապշի օրոք էր, որ Աբխազիայի` որպես ինքնիշխան եւ անկախ պետության ճանաչումը կայացավ սկզբում Ռուսաստանի, ապա այլ պետությունների կողմից:

Բաղապշը մահացել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում` աջ թոքի վիրահատությունից հետո: Մինչ արտահերթ նախագահական ընտրությունները երկրի ղեկավարի պարտականությունները կատարելու է փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը: