ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է մեծ առավելությամբ:

«Ես ընտրություններում հաղթեցի մեծ առավելությամբ»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Ընդ որում, այս պահին առավելությամբ առաջատարը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն է, այլ ոչ թե ԱՄՆ նախագահը: Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ անհայտ են:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ընտրություններում կեղծիքների մասին՝ կապված այն բանի հետ, որ, ըստ նրա, ինքը առաջատար էր, բայց «հրաշքով» իր հաջողությունը զրոյի հավասարվեց: