Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուին եւ Հուլուսի Աքարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուին եւ Հուլուսի Աքարին»,-տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպման մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:





























