Թեհրանում այսօր կայանալու հայ-իրանական միջկառավարական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստը: Հայաստանի պատվիրակությունը` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարությամբ մայիսի 29-ին մեկնել է Թեհրան:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից, 10-րդ նիստում կքննարկվեն 2010թ. հունվարի 27-ին Երեւանում կայացած նախորդ նիստի ընթացքում երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները, առաջիկա ծրագրերն ու հեռանկարները: Մասնավորապես կքննարկվեն էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում համագործակցության արդյունքները, ընթացիկ ծրագրերն  ու հետագա անելիքները:

Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ մի շարք հանդիպումներ ԻԻՀ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, կառավարության անդամների հետ:

Նախորդ նիստը կայացել է 2010թ. հունվարի 27-ին, Երեւանում: Հայաստանն ու Իրանը մի շարք համատեղ էներգետիկ նախագծեր են իրականացնում, այդ թվում Իրանից Հայաստան նավթամթերքների եւ նավթավերամշակող գործարանի, նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը: