Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական ​​լուծման համար: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսական կողմը շարունակում է ջանք չխնայել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական եւ դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը` պատասխանելով հարցին` կարո՞ղ է արդյոք այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ: