Իրանը հյուսիսարեւմտյան սահմանամերձ շրջաններ բանակի արագ արձագանքման ստորաբաժանումներ է ուղարկել Իրանի օդային տարածքը հսկելու եւ պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության հյուսիսային գոտու հրամանատար, բրիգադային գեներալ Ալի Աքբար Աբբաս Թաջադդոդը, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իրանի բանակի արագ արձագանքման ստորաբաժանումներն ուղարկվել են հյուսիսարեւմտյան սահմանամերձ շրջաններ Իրանի օդային տարածքը հսկելու եւ պաշտպանելու, ինչպես նաեւ այլ ուժերն ուժգնացնելու համար, որոնք այժմ պաշտպանում են հյուսիսարեւմտյան սահմանները:
Ընդգծելով, որ երկրի տարածքային ամբողջականության, մարդկանց բարեկեցության եւ անվտանգության ցանկացած սպառնալիք համարվում է ԻԻՀ ԶՈւ կարմիր գիծը, Թաջադդոդն ասել է. «Թշնամիները պետք է իմանան, որ եթե նրանք փոքրագույն չարամիտ քայլ կատարեն ԻԻՀ անվտանգության նկատմամբ, կոշտ պատասխան կստանան»:




























