Դաշնակցության Արցախի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը կասկածելի է համարում Շուշիի մասին Արցախի ղեկավարության հայտարարությունը։

Իշխանյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին եւ ամբողջ օրվա ընթացքում ռազմական գործողությունները շարունակվում են, եւ, ըստ պատգամավորի՝ դժվար է այս պահին հատուկ գնահատական տալը.

«Եթե ՊԲ-ն համապատասխան հաստատումներ չի անում, կարծում եմ՝ քաղաքական իշխանությունների տեսակետն ինչ-որ տեղ պետք է կասկածի տակ առնել եւ տուրք չտալ այդ ամենին։ Բանակն ունի իր խնդիրները եւ այն կատարում է։ Այնուհանդերձ շատ կարեւոր է, որ մենք ՊԲ-ի լրատվական ծառայությանը հետեւենք եւ ամբողջական տեղեկատվությունն առնենք այնտեղից։ Որովհետեւ այլ տեսակետներն առաջացնում են որոշակի խուճապային տրամադրություններ։ Պետք է որոշակի զսպվածություն ցուցաբարենք եւ չփորձենք դեպքերից առաջ ընկնել»։

Մանրամասները՝ տեսանյութում