Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահաբար» ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցել Հայաստանի տարածքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

Ադրբեջանի ԱԳՆ-ի շտապ հայտարարությունը.

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից տեղեկություն է ստացել այն մասին, որ նոյեմբերի 9-ին ժամը 18:30-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին նախիջեւանյան հատվածում խոցվել է Ռուսաստանի Դաշնության Մի-24 ռազմական ուղղաթիռը:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել հետեւյալը՝

- Ուղղաթիռը թռիչք է կատարել անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ մարտական բախումները:

- Թռիչքն իրականացվել է մութ ժամի, ցածր բարձրության վրա, ՀՕՊ ռադարային հայտնաբերման գոտուց դուրս:

- ՌԴ ՌՕՈւ ուղղաթիռները չեն նկատվել նշված շրջանում:

Նշված գործոնների համատեքստում եւ հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակն ու հայկական կողմի հնարավոր սադրանքների հետ կապված բարձր մարտունակությունը՝ հերթապահ մարտական հաշվարկները որոշում են կայացրել կրակ բացել:

Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից՝  կապված ողբերգական միջադեպի հետ, որը պատահական բնույթ է կրում եւ ուղղված չէ ռուսական կողմի դեմ:

Ադրբեջանական կողմն իր խորին ցավակցությունն է հայտնում անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:

Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին»: