Երեւանը մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ՝ կապված խոցված ռուսական ուղղաթիռի հետ, Բաքվի գործողությունները ագրեսիայի ակտ են, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք անընդհատ կապի մեջ ենք ռուսական կողմի հետ: Ադրբեջանական կողմի գործողությունները ուխտադրուժ ագրեսիայի ակտ են»,- ասել է դեսպանը:
Նա նշել է, որ այս իրավիճակում Մոսկվայի հետ բոլոր փոխգործակցություններն ընթանում են երկկողմ ձեւաչափով, առանց ՀԱՊԿ-ի ներգրավման: «Երեւանը հետագա քայլեր կձեռնարկի միջադեպի առնչությամբ` ելնելով իրավիճակի զարգացումից»,- ասել է Տողանյանը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ ռուսական Մի -24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում, մարտական գործողությունների գոտուց դուրս: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը դուրս է բերվել միջին ծանրության վնասվածքներով: Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ «պատահաբար» խոցել է ռուսական ուղղաթիռը:





























