@Wargonzo նախագծի ռազմական թղթակից Վլադիսլավ Զիզդոկան ներկայացրել է իրավիճակը Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրում: Վայրը, որտեղ խոցվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ուղղաթիռը, շրջափակված է ռուս սահմանապահների կողմից։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ ռուսական Մի -24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում, մարտական գործողությունների գոտուց դուրս: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը դուրս է բերվել միջին ծանրության վնասվածքներով: Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ «պատահաբար» խոցել է ռուսական ուղղաթիռը:











