Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 230 անգամ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի  հրաձգային  զինատեսակներից  արձակել են շուրջ 1500 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի  ունեցել: