Խոսեցի՛ք ամեն ինչից , բայց չասեցիք ամենակարևորը , ինչու՞...: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչուի՞» պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ , որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»...
Խոսե՜ք , քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի , խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել , սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը :
Պահանջ կա խոսեք ու պարզ ու ոչ կիսատ- պռատ:
Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից , չի՛ քննարկվել , երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ժողովուրդը տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ապա ում հետ է քննարկվել այս հարցը, ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում, բայց ոչ խորհրդարանը, նախագահն ու ամենակարևորը ժողովուրդը:
Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!
Խնդրանքս ժողովրդին , չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու»:
Խոսեցի՛ք ամեն ինչից , բայց չասեցիք ամենակարևորը , ինչու՞ ... Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ« ինչուի՞ »պատասխանին և այդ...
Опубликовано Սոֆյա Հովսեփյան Понедельник, 9 ноября 2020 г.




























