ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումների գործով արդեն իսկ կան ձերբակալված անձինք: Իհարկե, այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարեւոր է արձանագրել, որ հանցագործների ձերբակալությունները սկսված են»,-նշեց նա ֆեյսբուքյան լայվի ժմանակ:

Նշենք, որ գիշերը ցուցարարները շրջափակել են Արարատ Միրզոյանի մեքենան, նրան դուրս են բերել մեքենայից եւ ծեծի ենթարկել: Մեքենայում է եղել նաեւ Արարատ Միրզոյանի զավակը: